ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման այլեւս չի զբաղվելու բանջարանոցով, որն իր իսկ նախաձեռնությամբ ստեղծվել է Սպիտակ տանը: Պատճառտ ԱՄՆ նախագահի աշխատակազմն է, որը կրճատել է ծախսերը:

Այժմ բանջարանոցում բերքը չեն հավաքում, այլ միայն ջրում են: Երկրի բյուջետային ճգնաժամի պատճառով շատ աշխատակիցներ, որոնք կամավոր հավաքում էին հասած բանջարեղենը, հարկադիր արձակուրդի են ուղարկվել: Այժմ պտուղները բաժին են հասնում Սպիտակ տան տարածքում ապրող սկյուռներին եւ աղվեսներին, գրում է Starhit.ru-ն:

Բանջարանոցը ստեղծվել է դեռ 2009թ.: Դրա օրինակով Միշելը ամերիկյան երեխաներին բացատրում էր առողջ սննդի կարեւորությունը: