Ռիխտերի սանդղակով 4,7 եւ 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայում: Առաջինի հիպոկենտրոնը գտնվել է Վրանչում, երկրորդինը՝ Գալացում: Առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով 22:30, երկրորդը՝ դրանից կես ժամ անց:
Երկրաշարժը զգալի է եղել նաեւ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում: Սեյսմոլոգիական կենտրոնի ղեկավարը նշել է, որ կես ժամվա տարբերությամբ երկու երկրաշարժերը բավականին հաճախակի բնույթ կրող երեւույթներ են:
Նա հավելել է, որ նման երեւույթներ գրանցվում են մոտավորապես յուրաքանչյուր 4-6 տարին մեկ՝ նշելով, որ դա նորմայի սահմաններում է եւ տագնապի մատնվելու կարիք չկա: Այս մասին հաղորդում է Publika.md-ն:
Ռումինիայում հոկտեմբերի վեցին էպիկենտրոնում 5,5 մագնիտուդով նախորդ երկրաշարժի ժամանակ, Քիշնեւում ցնցումների ուժգնությունը կազմել է 4,8 բալ:





























