Ռոստովյան նկարիչ Եվգենի Պյոսի եւ Zelenushechka ստեղծագործական միավորման աշխատանքը ուղեղ ծամող մարդ էր, ով նման էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. այն «վերեւների» պահանջով հեռացվել էր «Փողոցի ձայնը» ցուցահանդեսից, որն անց էր կացվում Մոսկվային «Քաղաք. Social cafe» սրճարանում:

Այն բանից հետո, երբ աշխատանքի մասին գրել էին դաշնային ԶԼՄ-ները, սրճարան է ժամանել նախագահի գործերով վարչության ինչ-որ պաշտոնյա ու խնդրել է հեռացնել աշխատանքը: Այն անմիջապես հարուցել է ոչ միանշանակ արձագանք, իսկ սրճարանի տնօրենը այն նույնիսկ տեղափոխել էր ու կախել զուգարանին մոտ վայրում, հաղորդում է «Լուրերի ռոստովյան գործակալությունը»:

Անհայտ պաշտոնյան նաեւ պահանջել է հեռացնել մերձմոսկովյան նկարիչ Տվորի աշխատանքը՝ «Պուտին, կանգ առ, թե չէ լճացում կլինի» վերնագրով:

«Եվգենի Պյոսի եւ Zelenushechka» ստեղծագործական միավորումը Ռոստովում բավական հայտնի է: Նկարիչները պնդում են, որ իրենք ոչ մի բան չեն ակնարկում. «Մեր շատ աշխատանքներ այլաբանություն է, եւ եթե որեւէ մեկը մշտապես ուտում է ձեր ուղեղը, դուք պարտավոր չեք լռել այդ մասին»: