ԱՊՀ հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի հերթական 36-րդ նիստը տեղի կունենա Բելոռուսում 2014թ.-ի երկրորդ եռամսյակում: Այդ մասին Հայաստանում հոկտեմբերի 16-ին կայացած Խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար, Խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը:

Ինչպես հաղորդել է Ալեքսանդր Բորտնիկովը, նիստի ընթացքում հիմնական ուշադրություն դարձրել են համագործակցության մեխանիզմների հետագա կատարելագործմանը, ԱՊՀ անդամ պետությունների  անվտանգության սպառնալիքների  կանխման համատեղ միջոցառումների մշակմանը: Համաձայնություն է կայացել ԱՊՀ կեղծ փաստաթղթերի կիրառմամբ անօրինական ճանապարհով ՌԴ տարածքում գտնվող երրորդ երկրի քաղաքացու նկատմամբ համաձայնեցված օպերատիվ-որոնողական միջոցառումների անցկացման վերաբերյալ:

Միջոցառումներ են մշակվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտի օրինականացման եւ փողերի լվացման դեմ պայքարին ուղղված համագործակցության հետագա բարելավման համար: Որոշվել են համագործակցության եղանակները ԱՊՀ տարածքում թաքնվող հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բացի  այդ, անցկացվել են Խորհրդի մարմինների աշխատակիցների նիստեր՝ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի, թմրանյութերի եւ հոգեմետ դեղամիջոցների անօրինական շրջանառությա դեմ պայքարի հանձանժողովի, նախնական հետաքննության ոլորտում համագործակցության հանձնաժողովի նիստեր, կայացել են տեղեկատվական անվտանգության վերաբերյալ կայացած նիստի հաշվետվության լսումներ: Հաստատվել է Խորհրդի 2014թ.-ի աշխատանքների ծրագիրը:

Եզրափակվել են համատեղ անցկացված հակաահաբեկչական ուսումնավարժությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել անցյալ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ղազախստանում, Ղըրղըզստանում, Ուկրաինայում եւ ՌԴ-ում: Համաձայնացվել է 2014թ.-ին ԱՈՒԿ հիմնական միջոցառումները: Նիստի ավարտին կնքվել են հաշվետվական որոշումներ ու եզրափակիչ փաստաթուղթ: