Այսօր` մարտի 26-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության վարկային ծրագրի առաքելության խմբի անդամներին` ղեկավար Պեդրո Ռոդրիգեսի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության հետագա ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: