Մեքսիկայի փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 14-ին անհետացած Cessna 208 Caravan օդանավը: Օդանավում 14 մարդ է եղել` օդաչուն եւ ուղեւորները: Ըստ նախնական տեղեկության` փրկվածներ չկան:

Associated Press-ը հայտնում է, որ օդանավի ընկնելու վայրը նկատվել էր ուղղաթիռից` հոկտեմբերի 16-ին: Ուղղաիթիռի վայրէջքը դեպքի վայրում հնարավոր չէ: Մոտ ժամանակներս ցամաքային ճանապարհով կուղարկվի որոնողափրկարարական խումբ, հայտնում է «lenta.ru»-ն:

Հիշեցնենք, որ առողջարանական քաղաք Լորետոյից դեպի Կոմոնդա չվերթ իրականացնող օդանավի հետ  թռիչքից 25 րոպե անց չէր հաջողվել կապ հաստատել:

Մեքսիկայում անհետացել է 14 ուղեւորներով օդանավը

Հաղորդվել էր, որ օդանավի օդաչուն  թռիչքը սկսել է եղանակային անբարենպաստ պայմաններում. Այդ ժամանակ նահանգով անցնում էր «Օկտավ» թայֆունը: