ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է բյուջեի փոխզիջումային նախագիծը, որը հնարավորություն է տալիս բարձրացնել պետպարտքի շեմը եւ վերականգնել պետհաստատությունների աշխատանքը:
Ավելի վաղ փաստաթուղթը հավանություն էր ստացել ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատներում: Սպասվում է, որ հոկտեմբերի 1-ից փակված կառավարական հաստատությունները աշխատանքը կսկսեն արդեն հոկտեմբերի 17-ից, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Reuters-ը:
Բյուջեի վերաբերյալ փոխզիջումային տարբերակը հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան հավանություն էր ստացել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում:
ԱՄՆ-ում բյուջետային փոխզիջման են հասել
Փոխզիջման հասել էին, քանի որ Սպիտակ տունը համաձայնել էր խմբագրել բյուջեում առողջապահութան համակարգի բարեփոխման ծախսերը:
Մինչեւ կեսգիշեր պետպարտքի շեմը գերազանցող փաստաթղթի ընդունումն անհրաժեշտ էր։ Այլ պարագայում ԱՄՆ-ում տեխնիկական դեֆոլտ էր սպասվում։





























