Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերը, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- NEWS.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե մարտի 25-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը եւ Մովսես գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը՝ սահմանագոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ: