Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասա թեկնածուները գրանցող հանձնաժողովի անդամ, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը։ Նա նշեց, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը երեկ էր։

ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը առաջադրել են մի քանի գրողներ, իսկ Հովիկ Հովեյանը եւ Դավիթ Սարգսյանը ինքնառաջադրվել են։

Նշենք, որ Գրողների միության արտահերթ համագումարը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգում մեկ հարց է՝ ՀԳՄ նախագահի ընտրությունը: