Եվրագոտում սպառողական գները այս տարվա սեպտեմբերին, վերջին տվյալների համաձայն, ավելացել է 1,1 տոկոսով, ասվում է Eurostat վիճակագրական գործակալութան այսօր հրապարակված զեկույցում: Վերլուծաբանների սպասումներն արդարացել են: Ամսական հաշվարկով սպառողական գները եվրագոտում աճել են 0,5 տոկոսով:
Սպառողական գների վելացման հիմնականում ազդել են ծխախոտի (+0,10%), էլեկտրականության (+0,09%) եւ հյուրանոցային սակագները (+0,08%): Գների նվազում դիտվել է ավտովառելքի ոլորտում (-0,30%), ինչպես նաեւ հեռահաղորդակցման՝ (-0,15%):
Այս տարվա օգոստոսին եվրագոտում տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 1,3 տոկոս: Նախորդ տարվա սեպտեմբերին այն տարեկան կտրվածքով կազմել է 2,6 տոկոս: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:





























