ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ Հարավային Կովկասի երկրներում իրականացնում է նոր ծրագիր, որի բյուջեն 6,3 մլն եվրո է։
Եվրամիության նոր ծրագիրը օգնություն կցուցաբերի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ սահմանների վերահսկման ծրագիր ներդնելու գործում, որը սահմանները կդարձնի միաժամանակ բաց եւ անվտանգ։
Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա մարտի 29-ին Թբիլիսիում կայանալիք համաժողովի ժամանակ, որի մասնակիցներն են լինելու երեք երկրների կառավարության ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ եւ Եվրամիության երկրների ներկայացուցիչներ։




























