Սոմալիի ծովահենները զինված Նիգերիայի ափերի մոտ հարձակում են կատարել թուրքական «Օզայ-5» նավի վրա:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Թուրքիայի ծովային վարչությունը, հարձակման արդյունքում 3 մարդ վնասվածքներ է ստացել: Լագոսից Հարկուրտ բրինձ տեղափոխող բեռնանավում եղել է 22 հոգանոց անձնակազմը:

Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն:

Մեկ շաբաթվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է թուրքական նավի վրա: Մարտի 23-ին Հնդկաստանի ափերի մոտ առեւանգվել էր MV Frigia նավը, որը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո: Անձնակազմը բաղկացած էր 19 թուրք եւ 2 ուկրաինացի նավաստիներից: Նավը դեռ բաց չեն թողել: