Գյոթեբորգի օդանավակայանում տղամարդու են ձերբակալել, որը պայուսակը ձեռքին փորձել էր վազել հսկիչների կողքով: Նրան կասկածել են շենք պայթուցիկ մտցնելու փորձի մեջ, հայտնում է շվեդական The Local հրատարակչությունը:
Ականազերծողները պայուսակը դուրս են բերել սպասասրահի տարածքից՝ հնարավոր պայթյունի հետեւանքները նվազեցնելու նպատակով: Պայուսակը զննել են երեք ժամ: Երբ ականազերծողները բացել են, պարզվել է, որ այն լի է կարկանդակներով: Բացի կարկանդակներովից, պայուսակում եղել են կոնֆետներ եւ պողպատյա մետաղալար: Չնայած անվտանգ պարունակությանը, պայուսակի տերը շարունակում է մնալ օդանավակայանի անվտանգության կանոնները խախտելու գործի կասկածյալ: Ոստիկանությունը չի պարզել տղամարդու ինքնությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին: Կատարվածը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա:





























