Ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, որին կասկածում են Բիրյուլեւոյի 25-ամյա բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության մեջ, հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից:

«Համաձայն չեմ, ես չեմ սպանել»,-հայտարարել է Զեյնալովը թարգմանչի միջոցով: Նա նաեւ խնդրել է իրեն գրավի դիմաց ազատ արձակել՝ չնշելով գումարի չափը, որը պատրաստ է վճարել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սակայն քննիչի խոսքով, սպանվածի ընկերուհին Զեյնալովին ճանաչել է իբրեւ մարդասպան:

Ադրբեջանցի Օրհան Զեյնալովին ձերբակալել են Բիրյուլեւոյում աղմկահարույց սպանության համար, որը զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել: