Ռոստովի մարզում բժիշկները պարզում են միանգամից մի քանի դասարանների աշակերտների ինքնազգացողության կտրուկ եւ միաժամանակյա վատացման պատճառները: Կույբիշեւո գյուղի դպրոցում ԽՍՀՄ մարշալ Գրեչկոյի 110-ամյակին նվիրված հանդիսավոր տողանի ժամանակ 4–11-րդ դասարանի 23 աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, ոմանք ուշագնաց են եղել: Երեխաները գանգատվել են թուլությունից եւ գլխացավից:
50 երեխաների զննելուց հետո բժիշկները պարզել են, որ կտրուկ բարձրացել էր նրանց ճնշումը: 15, 13 եւ 12 տարեկան երեք դեռահասի տեղափոխել են հիվանդանոց, մյուսներին տուն են ուղարկել, հայտնում է ՆՏՎ-ն:
Բժիշկները դեռ դժվարանում են պատասխանել, թե ինչը կարող էր այդպես կտրուկ ազդել երեխաների առողջության վրա:
Նման մի դեպք էլ գրանցվել է այսօր՝ Վորոնեժի մարզի Նովովորոնեժում, որտեղ 32 աշակերտի մոտ «թոքերի բորբոքում» են ախտորոշել: Հայտարարվել է արտակարգ դրություն՝ մինչեւ քաղաքում համաճարակային իրավիճակի կայունացումը:





























