«BYD» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «BYD»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























