Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը՝ կապված «Ռուսաստանում հակաադրբեջանական հիսթերիա բորոբքելու հետ», անհիմն են ու մտացածին բնույթ են կրում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա նշել է, որ ռուսական լրատվամիջոցներում եւ պաշտոնական մեկնաբանություններում Ռուսաստանի պետական իշխանության ներկայացուցիչները Բիրյուլեւոյի իրադարձությունների վերաբերյալ ազգային ասպեկտների վրա չեն հիմնվել: Մոսկվան շարժվում է օրենքի գերակայության սկազբունքով, հայտարարել է Լուկաշեւիչը:

«Այս առնչությամբ ընդգծում ենք, որ ադրբեջանցի դեսպանի՝«Ռուսաստանում հակաադրբեջանական հիսթերիա բորբոքելու» մասին հայտարարությունները մտացածին բնույթ են կրում եւ անհիմն են»,-ասել է նա:

Լուկաշեւիչը հաստատել է նաեւ, որ Ադրբեջանից նոտա են ստացել՝ կապված Բիրյուլեւոյում տեղի ունեցած սպանության կասկածյալի ձերբակալության հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: