Թուրքիայի ժողովրդավարացման փաթեթում կարելի է առանձնացնել խորհրդանշական մաս, իրական քաղաքական մաս եւ քրդական համայնքին նվիրված մաս: Այս մասին հոկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Նրա խոսքով՝ սիմվոլիկ տեսանկյունից, իհարկե, ժողովրդավարացման փաթեթը կարեւոր քայլ է, որն էապես փոխում է դպրոցներում տիրող մթնոլորտը, սակայն դա չի նշանակում, որ կփոփոխվի երկրի ընդհանուր կրթական համակարգը: «Ինչ վերաբերում է քրդական ուղղությանը, ապա գոյություն ունեն առաջընթացի հիմքեր, սակայն հարկավոր է, որպեսզի ժողովրդավարացման փաթեթը իրական օրենսդրական հիմք ունենա»,-ընդգծել է Տեր-Մաթեւոսյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ փաթեթին պետք է վերաբերել զգուշությամբ, քանի որ իրական ժողովրդավարական փաթեթ դառնալու համար այն դեռ երկար ճանապարհ պետք է անցնի:

Ընդգծենք, որ սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետը հրապարակել է ժողովրդավարական բարեփոխումների փաթեթ, որոնք պետք է իրականացվեն երկրի ներսում: