Մոլդովայի խորհրդարանն այսօր դեմ է քվեարկել վարչապետ Յուրի Լյանկեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելուն:
Անվստահության քվեի օգտին իրենց ձայնը տվել են 36 պատգամավորներ՝ 34 կոմունիստներ եւ երկու անկախ պատգամավորներ: Մոլդովական խորհրդարանում կա 101 պատգամավոր: Այսպիսով, այդ նախաձեռնությունը սահմանադրությամբ նախատեսվող ձայների քանակ չի հավաքել, որոնք պետք է լինեն առնվազն 51:
Անվստահության քվեի նախաձեռնողներն են եղել կոմունիստները, որոնք հայտարարել են, «Քիշնեւի օդանավակայանի եւ Banca de Economii վերաբերյալ իշխանությունների գործողությունները հակասում են պետական շահերին», հաղորդում է «Նովոստի-Մոլդովին»:
Լյանկեն ի պատասխան այդ մեղադրանքների՝ խորհրդարանում հայտարարել է, որ Քիշնեւի օդանավակայանը 49 տարով ռուսական «Ավիա-Ինվեստ» կոնսորցիումին հանձնելը պայմանավորված է դրա արդիականացման անհրաժեշտությամբ: Նա նաեւ հավելել է, որ եթե Banca de Economii-ն ժամանակին լրացուցիչ դրամական աջակցություն չստանար, ապա կարող էր սնանկանալ: Վարչապետի խոսքով՝ պետությունն ինքնուրույն չէր կրող բանկի էմիսիա իրականացնել:





























