Եվրախորհրդարանի կողմից վիզային ռեժիմի դյուրացման ու հետադարձի վերաբերյալ համաձայնագրերի վավերականացումը գովելի փաստ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արտակարգ ու լիազոր դեսպան, «Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը:
«Իհարկե, մենք կարեւոր են Եվրոպայի համար: Մեր աշխարհաքաղաքական ու ռազմավարական դիրքն այնպիսին է, որ մենք պետք է ճիշտ օգտագործենք այն: Մենք պետք է հասկանանք Եվրոպային ու Ռուսաստանին, որպեսզի համագործակցենք նրանց հետ»,- նշել է Արման Նավասրադյանը՝ կարծիք հայտնելով, որ այդպես էլ կլինի: Նրա կարծիքով, փոքր երկիր հանդիսացող Հայաստանը սխալ է օգտագործում իր հնարավորությունները:
«Ես չեմ կիսում այն կտրուկ կարծիքը, թե իբր Մաքսային Միությանը անդամակցելուց հետո Հայաստանն այլեւս ապագա չունի Եվրոպայի հետ: Այո, ասոցացման համաձայնագիրը մնաց օդում կախված: Սակայն Ռուսաստանի հետ կապի պահպանումը կարեւոր քայլ էր՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական դրությունը, հատկապես՝ Սիրիայում»,- ընդգծել է Արման Նավասարդյանը: Լինել Ռուսաստանի հետ, չի նշանակում հեռանալ Եվրոպայից:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը հաստատել Հայաստանի ոը ԵՄ միջեւ վիզային ռեժիմի դյուրացման ու հետադարձի վերաբերյալ համաձայնագրերը:
Վիզաների դյուրացման մասին պայմանագիրը ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացիները քիչ խոչընդոտներ կունենան ԵՄ ճանապարհին, այն էլ կարճ ժամանակահատվածում: Վիզային ռեժիմի դյուրացումը նշանակում է վիզաների տրամադրում ոչ ավելին, քան 90 օրվա ընթացքում՝ 180 օրվա ժամկետով:
Հետադարձի վերաբերյալ համաձայնագիրը կարգավորում է անօրինական միգրացիայի դեպքերի բացահայտումը, անձի հաստատումը, անօրինական ներգաղթյալների վերադարձը հայրենիք:





























