Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ դեմս հասարական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովի, խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի իրավապահներին եւ լրատվամիջոցներին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովը ռուսական ոստիկանությանը մեղադրել է ներգաղթյալներին կտտանքների ենթարկելու մեջ՝ կապված Օրհան Զեյնալովի՝ սպանության մեջ մեղադրվելու հետ:
Պաշտոնյան նշել է, որ իրավիճակն արհեստականորեն ուռճացվում է, ինչը նպաստում է ռասիստական եւ այլատյաց տրամադրությունների տարածմանը:
Դրանից հետո Հասանովը յուրահատուկ «դասախոսություն» է կարդացել ռուսական իշխանությունների համար, թե որքան հանդուրժողական պետք է լինի բազմազգ պետությունը՝ ցինիկորեն վկայակոչելով Ադրբեջանը, որտեղ թերեւս վերջերս էր տեղի ունենում հայ ազգաբնակչության կոտորած:
Նշենք, որ ողջ օրվա ընթացքում ադրբեջանական կենտրոնական հեռուստաալիքները խիստ քննադատության են ենթարկել ռուսական լրատվամիջոցներին եւ իրավապահներին՝ կապված ենթադրյալ մարդասպան Օրհան Զեյնալովի հանդեպ ռուսական իրավապահների գործողությունների հետ:





























