Երեւանում տեղի կունենա «YerevanShow-2013» միջազգային ոսկերչական ցուցահանդեսը: Այն կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA): Ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս մասին ասվում էAJA-ի տարածած հաղորդագրության մեջ:

Yerevan Show-2013-ի մասնակիցների շարքում են աշխարհում հայտնի ոսկերիչներ եւ ժամացույցներ արտադրող ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից ԱՄԷ-ից, Լիբանանից, Չինաստանից, Իսրայելից եւ այլն: Ցուցահանդեսում կներկայացվեն ոսկերչական աշխատանքներ, սարքավորումներ ու գործիքներ:

Միջազգային ցուցահանդեսի մասնակիցների շարքում կլինեն ոսկերչության ոլորտի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին եւ հայտնի Malca-Amit Global Limited  ընկերության ղեկավար Նայջել Փաքսմանը: