Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Տիգրան Մեծի փողոցի թիվ 59 շենքի 1-ին մուտքում ծուխ է նկատվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել՝ 15.01-ին:
Խ. Փ.-ին պատկանող թիվ 1 բնակարանի խոհանոցում այրվել են սառնարանը եւ պահարանը՝ մասամբ:





























