Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Ստեփանյանը, հոկտեմբերի 16-ին, Որոտոն գետից փրկել է 17-ամյա Սոնա Հակոբյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Աղջկան փրկած քննիչ Նարեկ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ ժամանակ մեքենայով ընթանալիս է եղել հիվանդանոց, որպեսզի թոքերը ստուգի: «Սակայն ճանապարհին ինձանից մոտ 15-20 մետր հեռավորության վրա մի աղջիկ կանգնած գոռում էր: Մեքենայից դուրս եկա, մոտեցա, ասաց, որ ընկերուհին խեղդվում է: Նրա նաեւ մի անցորդ կին էր մոտեցել երեխայի հետ եւ չէին կարող նետվել գետը՝ աղջկան փրկելու համար: Նա ընկերուհու հետ քոլեջից դուրս է եկել եւ գնացել են նկարվելու, իսկ երբ կռացել է, որ կոշիկի քուղերը կապի, ընկել է Որոտան գետը, որտեղ ջուրը կանգնած է: Հիմա Սոնան լավ է եւ կյանքին վտանգ չի սպառնում»,- պատմեց քննիչը:





























