Երեւանի Բուկինիստ գրախանութում (Մաշտոցի 20) հոկտեմբերի 19-ին տեղի կունենա երկու ամիս տեւած կենդանիների մասին «Հեքիաթի Մրցույթի» հեքիաթային մրցանակաբաշխությունը:
Մրանակաբաշխության նպատակն է՝ սերմանել սեր, հոգատարություն կենդանիների, շրջակա միջավայրի եւ գրքի նկատմամբ:
Մրցույթին մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Համացանցում բաց քվեարկության դրվելուց հետո ժյուրիի կողմից ընտրվել են 9 լավագույն հեքիաթներ, որոնց հեղինակները կստանան աշխարհի լավագույն նվերը՝ գրքեր, ինչպես նաեւ կտպագրվեն կենդանաբանական այգու «ԶՈՒ» մանկական ամսագրում: Իսկ ամենահեքիաթային հեքիաթի հեղինակը կստանա նաեւ «Հեքիաթից պոկված հեծանիվ»:
Հեքիաթային մրցանակաբաշխությունը տեղի կունենա «Հեքիաթի ժամ» ծրագրի շրջանակներում, որն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է «Բուկինիստ» գրախանութում, իսկ ամռանը՝ արդեն պարբերաբար նաեւ Երեւանի կենդանաբանական այգում: Ներկա կլինեն երեխաների կողմից սիրված հերոսներ Մաշան եւ Արջուկը, կընթերցվի այս հերոսների մասին Բուկինիստ գրահրատարակչության կողմից լույս տեսած նոր հեքիաթը՝ «Մաշան ու Արջը. թռչող ցախավելը»:





























