Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Բացի երկկողմ հարաբերությունների հարցերից, Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների հարցի քննարկման համատեքստում:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, Մոսկվայում մարտի 25-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳն ղեկավարների հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Լավրովն ընդգծել է ռուսական կողմի վճռականությունը ակտիվորեն նպաստել հակամարտության քաղաքական, խաղաղ կարգավորմանը, որին այլընտրանք գոյություն չունի:

Կողմերը հավաստել են իրենց հավատարմությունը 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագրի դրույթներին: