«Կոկորդիլոս Դանդին»՝ ավստրալացի դերասան Փոլ Հոգանը, ամուսնալուծվում է իր կնոջից: 23 տարի տեւած ամուսնությունից հետո զույգը փոխադարձ համաձայնությամբ այն չեղյալ է համարում: Բաժանության պատճառը «չհամաձայնեցվող տարաձայնություններն են»:
Նրա կինը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ 15-ամյա որդու խնամակալը, իսկ ամուսնության մասի բոլոր հիշողությունները ջնջելու համար նա պատրաստվում է վերականգնել հայրական ազգանունը: Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա այդտեղ վիճելի հարցեր կան. դերասանի ունեցվածքը գնահատվում է քսան միլիոն դոլար, հաղորդում է «Utro.Ru»-ն՝ վկայակոչելով TMZ-ն:
Հոգանը կնոջ հետ ծանոթացել է նկարահանումների ժամանակ՝1990թ: Մինչեւ վերջերս ամուսիններն ապրում էին Քալիֆորնիայի իրենց առանձնատանը: Սա Հոգանի երրորդ ամուսնությունն էր:





























