Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, հոկտեմբերի 17-ին, սառը զենք կրելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 18-ամյա Քաջիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ ձեռքի կաշվե պայուսակից հայտնաբերվել եւ առգրավվել է սեւ գույնի մետաղյա կռփազենք:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: