Հիասթափված ընտրողը պետք է բարձրացնի Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը, ես այլ ընտրություն եմ կատարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցւթյան անդամ Ստեփան Սաֆարյանը։
«Անկախ իմ գնահատականից, հասարակության ինչ-որ մի հատված ձայն է տվել Տարոն Մարգարյանին եւ ՀՀԿ-ին: Ցավով եմ ասում դա, խղճում եմ ինձ եւ ձեզ։ Հասարակությունը պետք է նաեւ ճաշակի իր ընտրության պտուղները։ Բացարձակ կարիքը չկա հրաժարական պահանջել, եթե մի մարդ հավատացել է, ձայն է տվել, պետք է կրի իր պատիժը։
Ես չէ, որ պետք է պահանջեմ նրա հրաժարականը, պետք է պահանջի նա, ով հիասթափվել է իր ընտրությունից, ես այլ ընտրություն եմ կատարել։ Հիասթափված ընտրողը պետք է բարձրացնի այդ հարցը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։





























