Հունաստանը համաշխարհային մասշտաբում հաղթանակ է տարել «Ֆետա» պանրի համար պայքարում: Ըստ այդմ, Եվրամիությունը ֆետա կարող է կոչել միայն հունական պանիրը: Բացի այդ վիճաբանությունը եղել է Եվրամիության եւ Կանադայի միջեւ, որտեղ այժմ «Ֆետա» բառը օգտագործվում է համապատասխան համատեքստում, օրինակ «Ֆետայի նման», «Ֆետայի ոճով» եւ այլն: Դրա հետ մեկտեղ պետք է անպայման հղում արվի աշխարհագրական ծագման վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարցը քննարկման է դրվել շաբաթներ առաջ՝ Եվրահանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվել է ԵՄ եւ Կանադայի միջեւ պայմանագիրը՝ կապված «Ֆետա» անվանումը օգտագործելու հետ:





























