Բելգիայի Անտվերպեն քաղաքում հավաքարարն ալմաստի գործարանից 32 կարատանոց ադամանդ է գողացել՝ 1.2 մլն եվրո արժեքով: Գողին 40 ամսվա բանտային կալանք եւ 1.1 հազար եվրո տուգանք է սպառնում:
Թանկարժեք քարը մի քանի տարի կորած էր համարվում: Դրա տերն ինքն իրեն էր մեղադրում՝ կարծելով, որ քարը պատահաբար աղբարկղն է գցել: Նա գողության մասին իմացել էր այն բանից հետո միայն, երբ Ամադի անունով նախկին հավաքարարը Ֆրանսիայի Լիլ քաղաքի հյուրանոցում ձերբակալվել է հավանական գնորդների հետ քարի վաճառքի շուրջ բանակցելիս, գրում է dni.ru-ն:
Ամադին քննիչներին պատմել է, որ մտադիր չէր գողանալ քարը, որը մաքրելու ընթացքում սեղանին էր դրված եղել, հետո էլ պատահաբար հայտնվել էր փոշեկուլում: Եվ երբ ինքը դա հայտնաբերել էր, այլուս վախեցել էր հետ վերադարձնել:
Սակայն տեսախցիկների արձանագրած կադրերում երեւում է, որ Ամադին սեղանի փոշին լաթով է մաքրում: Այժմ նրան 40 ամսվա բանտային կալանք եւ 1.1 հազար եվրո տուգանք է սպառնում:





























