Pussy Riot-ի դատապարտված մասնակից Մարիա Ալյոխինան հետ է վերցրել դատարանին ուղղված իր դիմումը՝ կապված պատիժը մեղմացնելու հետ, դրանով իր համերաշխությունը հայտնելով Տոլոկոննիկովային:

Պատիժը մեղմելու Ալյոխինայի խնդրանքը դատարան էր ներկայացվել սեպտեմբերի 30-ին: Դիմումը ներկայացնելիս շեշտը դրվել է նրա վրա, որ Ալյոխինան փոքրահասակ երեխա ունի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Տոլոկոննիկովան իր պատիժը կրում է մորդովական N14 գաղութում: Վերջերս նրա առողջական վիճակը վատացել է հացադուլի պատճառով: Հոկտեմբերի 18-ին նրա ամուսինը հաղորդել է, որ նախօրեին գիշերը Տոլոկոննիկովան հանկարծակի հիվանդանոցից գաղութ է տեղափոխվել: