Սնանկության գործընթաց սկսելու հայտարարությունից հետո «Արմավիա» ընկերության դեմ 15 դատական հայց է ներկայացվել: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ դրանց մեծ մասը աշխատակիցների հայցերն են՝ չվճարված աշխատավարձի եւ վերջնահաշվարկի մասով: Հետաքրքիր է, որ որոշ դեպքերում «Արմավիան» հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ակնհայտ խուսափելով գումարի տրամադրումից:
«Արմավիայի» դեմ հայցեր են ներկայացրել նաեւ «ԱԿՆ Փարթներս» զբոսաշրջային ընկերությունը եւ «Սփյուռ» ընկերությունը: Ընդ որում՝ Մալաթիա-Սեբաստիայի դատարանը բավարարել է «Սփյուռի» 91.8 հազ. դրամի հայցը: Մյուս գործերը գտնվում են դատաքննության փուլում:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը ապրիլի 1-ից չվերթներ չի իրականացնում:





























