Մոսկվայի Տվորի շրջանային դատարանը կալանավորել է երրորդ երիտասարդին, որը մեղադրվում է Արեւմտյան Բիրյուլեւոյում խուլիգանություններ կատարելու մեջ: Նա 18-ամյա Անդրեյ Տիտարենկոն է:
Հաղորդվում է, որ նա Ուկրաինայից է, իսկ Մոսկվայում սովորում է շինարարական քոլեջում:
Ավելի վաղ Տվերի շրջանային դատարանը կալանավորել էր 23-ամյա Արտյոմ Նովիկովին եւ նրա հասակակից Տիմուր Մուսիկաեւին՝ Չերտանովոյից:
Նովիկովը ծանոթ է եղել Բիրյուլեւոյում սպանված Եգոր Շչերբակովի հետ: Մուսիկաեւը նախորդ տարի է վերադարձել բանակից, սպանվածին չի ճանաչել, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ին: Գործով անցնող բոլոր անձինք կասկածվում են խուլիգանության մեջ: Նրանց սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:
Հոկտեմբերի 13-ին Արեւմտյան Բիրյուլեւոյում տեղի բնակիչները ազգայնականների հետ միասին զանգվածային անկարգություններ են կազմակերպել: Նրանք ջարդել են ներգաղթյալների կրպակներն ու խանութները, ծեծի ենթարկել նրանց: Ջարդարարները նաեւ բախման մեջ են մտել ոստիկանության հետ, որի ընթացքում տուժել է երկու տասնյակ մարդ, այդ թվում 8 ոստիկան:





























