Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Բրյուսել կատարած այցելության ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության, ժնեւյան քննարկումների ընթացքը, մերձավորարեւելյան հակամարտությունը եւ միջազգային այլ արդի հարցեր։
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, մարտի 25-ին, կայացել է Գրուշկոյի հանդիպումը Եվրամիության Խորհրդի Գլխավոր քարտուղարության քաղաքական դեպարտամենտի ղեկավար Խելգ Շմիդտի եւ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրեն Խուան Ալմեդայի հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ նոր բազային համաձայնագրի բանակցությունների ընթացքը, Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի վերացման հեռանկարները, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Եվրամիության համագործակցության այլ հրատապ խնդիրներ։




























