Եվրոպայի հայերի երրորդ համագումարի ընթացքում կրկին բարձրաձայնվել են փոխհատուցման երեք մակարդակները, որոնք պետք է ապահովվեն Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ քաղաքական հարցերով եւ «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Եվրոպայի հայերի երրորդ ամագումարին:

Նրա համոզմամբ՝ առաջին մակարդակը վերաբերում է տարածքային փոխհատուցմանը: «Այս տեսանկյունից համագումարի ընթացքում ընդգծվել է հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու կարեւորությունը: Սակայն ընդգծվել է, որ ինչ-որ առումով պետք է նախապատրաստվել՝ կապված միջազգային դատական ատյաններում հարցն ըստ արժանվույն բարձրացնելու հետ»,-ընդգծել է Մանոյանը: Երկրորդ հարթակը, ինչպես նա է նշել, վերաբերում է ունեցվածքի հարցին, որը պատկանել է եկեղեցիներին եւ ազգային կառույցներին: «Երրորդը՝ առանձին մարդկանց իրավունքների եւ փոխհատուցումների հետ: Այդ դեպքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել իրավահաջորդների իրավունքների խախտելու անհրաժեշտությունը»,-ընդգծել է Դաշնակցության ներկայացուցիչը: