«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 18-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406,50 դրամ: Երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ հոկտեմբերի 16-ի համեմատ դոլարը թանկացել է 0,12%-ով կամ կես դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 620 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 405-408 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր զգալի թանկացել է դոլարի նկատմամբ՝ ենթադրվում է, որ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը թեեւ հանգուցալուծվել է, սակայն առաջիկայում կզգացնի իր հետեւանքները տնտեսական իրավիճակի վրա: Եվրոն այսօր բարձրացել է մինչեւ 1.3689 դոլար՝ առավելագույն մակարդակը փետրվարի 1-ից հետո:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31. 8460 ռուբլի: Դոլարը զգալի էժանացել է ռուբլու նկատմամբ:





























