Խաչմերուկում ոստիկանական մեքենայի եւ այլ մեքենաների բախման արդյունքում զոհվել են վեց ուղեւորներ՝ հինգ կանայք եւ մեկ երեխա: Ոստիկանին գլխի վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Կարծիք կա, որ ոստիկանը մեղավոր է այդ սարսափելի վթարի մեջ, քանի որ նա շեղվել է եւ խախտել երթեւեկության կանոնները, փոխանցում է Ռոսիյսկայա գազետան:
Ականատեսները ընդգծում են, որ ոստիկանը գնացել է միացրած ազդանշանով եւ լույսերով, իսկ կին վարորդը խաչմերուկում պետք է զիջեր ոստիկանական ավտոմեքենային:
Վթարի զոհերի անունները չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ անվտանգության գոտիները ամրացված չեն եղել:





























