Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մոտակայքում գրունտային ջրերի ռադիացիայի մակարդակը խիստ բարձրացել է: Հիշեցնենք, որ Ֆուկուսիմայում վթարը տեղի է ունեցել 2011թ: Ռադիացիայի մակարդակը այդ շրջաններում ավելացել է 6,5 անգամ:
Պարզվել է, որ նախօրեին ջրհորից վերցրած ջրի փորձանմուշներում բետա-ճառագայթման մակարդակը կազմել է լիտրում 61 բեկերել, հաղորդում է SINA-ն՝ վկայակոչելով Tokyo Electric Power Company օպերատոր-ընկերության կայքը: Սա ԱԷԿ-ում գրանցված փոփոխություններից ամենակտրուկն է, ընդգծում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Էներգաընկերության ղեկավարությունը եւս պնդում է, որ հեղուկից ուժեղ բետա-ճառագայթում է ճառագում, ինչը վկայում է ստրոնցիում- 90-ի եւ տրիտիումի պարունակության մասին:





























