ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պատվիրակությանը` հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ԴԱՀԿ ծառայությունների` որպես դատաիրավական ոլորտի հանգուցային օղակներից մեկի դերը արդարադատության իրականացման գործում: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը եւ հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը:




























