Դպրոցը միջավայր է ինտեգրացման, այլ ոչ թե հեռացման համար: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Անժ կատարած այցի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը՝ մեկնաբանելով դպրոցներից օտարերկրացի սովորողների արտաքսումն ու հեռացումը:
Ինչպես գրում է ֆրանսիական «Le Monde»-ն, պատասխանելով նման ձերբակալությունների կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, ինչպես դպրոցներում, այնպես էլ դպրոցում ուսանելու տարիներին, ինպես որ դա նախատեսել է Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վասլը հայտնել է. «Եթե պետք է, մենք դպրոցը կվերածենք սրբավայրի, սակայն մենք սպասում ենք վարչարարական հետաքննության արդյունքներին: Դուք պարզ գիտակցում եք, որ մենք հարգում ենք իրավունքը, մասնավորապես դպրոցում սովորելու իրավունքը»:Իսկ Ֆրանսիայի նախագահի կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին դուր չի եկել «դպորցը սրբավայրի վերածելու» արտահայտությունը: «Դա կրոնական բնույթի եզր է, որը ես չեմ օգտագործում, սակայն դպրոցը միջավայր է ինտեգրացման, այլ ոչ թե հեռացման համար:
Դպրոցը գոյությունի ունի հենց այն պատճառով, որ ապահովում է հավասրա հնարավորություններ»,- ասել է Օլանդի կինը՝ հավելելով, որ երիտասարդ դպրոցականը «պատասխանատու չէ այն բանի համար, ինչ կարող էր արած լինել իր հայրը»:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզի փողոցներ են դուրս եկել՝ ընդդիմանալու Կոսովոյից ուսանող Լեոնարդա Դիբիրյանի արտաքսմանը, որին հանձնել են ոստիկանությանը, ինչպես նաեւ Հայաստանից 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանի արտաքսմանը: Երթ մասնակիցները, որոնց թիվն ըստ վարժարանների արհմիությունների, հասնում է 7000-ի, իսկ ըստ Փարիզի ոստիկանության՝ 2500-ի, ռեկտորատի շենքից շարժվել են դեպի Փարիզի ներքին գործերի նախարարություն՝ հայտարարելով նախարար Մանուել Վալսի դեմ ուղղված կոչեր՝ «Խաչիկին՝ Ֆրանսիա, Վալսին՝ Հայաստան», կամ «Վա՛լս, հեռացի՛ր»:Նշենք, որ հոկտեմբերի 18-ին դարձյալ փողոց են դուրս եկել վարժարանների սովորողները: Ոստիկանության տվյալներով՝ ցուցարարները թվով 4000 էին, իսկ Լիցեյների ազգային միության տվյալներով՝ 12 000: Բողոքարարները պահանջում են հետ վերադարձնել Ֆրանսիայից արտաքսվածներին:Այն ժամանակ, երբ շաբաթվա սկզբից Լեոնարդա Դիբիրյանը գործը լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, Խաչիկ Խաչատրյանի գործը ուշադրությունից դուրս էր: Լիցեյի 19-ամյա ուսանողը արտաքսվել է Հայաստան, որտեղ նա պետք է նոյեմբերի սկզբից անցնի պարտադիր զինվորական ծառայության:
«Կրթություն առանց սահմանների» ցանցի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանը հինգերորդ չափահաս ուսանողն է, որին ձախերի կառավարության օրոք հեռացնում են լիցեյից:Ուսումնական հաստատությունների արհմիությունների ազգային միության գլխավոր տնօրեն Դանտե Բասսինոյի խոսքով՝ Հայաստան վերադառնալիս Խաչիկ Խաչատրյանին մի քանի ժամ ոստիակնները պահել են օդանավակայանում, որից հետո երեք օր մնացել էր հայրենի գյուղի ոստիկանական բաժանմունքում, ինչից հետո նրան դատական վերահսկողության ներքո ազատ են արձակել: Օգոստոսի 6-ի օրակարգի համաձայն՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:





























