Ադրբեջանում ընդդիմությունը փոստի վատ աշխատանքի պատճառով ստիպված է եղել հետաձգել հանրահավաքը:

Ինչպես Turan-ին հաղորդել է Ազգային խորհրդի կողմից նախագահության թեկնածու Գյուլագա Ասլանլու նախընտրական շտաբի անդամը, Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը(ԴՈՒԱԽ) տեղեկացրել է Բաքվի քաղաքապետարանին, որ հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու նպատակով հանրահավաք է անցկացնելու:

Այդ որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքապետարանը չի պատասխանել հոկտեմբերի 20-ին անցկացվելիք հանրահավաքի ծանուցմանը: Ասլանլին նշել է, որ ծանուցումն ուղարկվել է հոկտեմբերի 14-ին Բինագադինի փոստատուփից և 4 օրվա ընթացքում չի հասել քաղաքապետարանին: «Ահա թե ինչպիսին են Ադրբեջանի զարգացման բարձր տեմպերը, երբ 4 օրվա ընթացքում Բաքվում դիմումը չի հասնում հասցեատիրոջը»,- հայտնել է Ասլանլին: