ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն բնակչության օգնությունն է խնդրում երեք փախուստի մեջ գտնվող երեք հանցագործների որոնման հարցում, որոնց հետախոզում են միջազգային հանցավոր խմբավորման գործի շրջանակներում, որը զբաղվում էր բանկային ու հարկային խարդախությամբ: Այդ մասին գրում է «Imperial Valley News»-ը: ՀԴԲ-ն փնտրում է 34-ամյա Հովհաննես Հարությունյանին, 23-ամյա Երմեկ Դոսիմբեկովին ու 25-ամյա Ալիշեր Օմարովին:
Մյուս 52 հանցակիցների հետ միասին մեղադրանք է ներկայացվել երեք փախստականերին չորս դաշնային մեղադրական եզրակացությունների շրջանակում, որոնք կապված են ավելի քան 3500 մարդու անձնական տվյալների հափշտակման հետ: Այդ տվյալների շնորհիվ նրանք ԱՄՆ-ի Հարկային վարչությունից խաբեությամբ ձեռք են բերել ավելի քան 27 մլն դոլար, որից 7 մլն դոլարը վճարել էր հենց Հարկային վարչությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, ԱՄՆ-ում բացահայտվել է հայերի կողմից ղեկավարվող հարկային եւ բանկային խարդախության խոշոր համակարգ: Հիսունհինգ անձանց մեղադրանք է ներկայացվել: Այս բարդ համակարգում օգտագործվում էին արտասահմանցի ուսանողների: Իշխանությունները նշել են, որ այս խմբին ղեկավարները եղել են Հայաստանի քաղաքացիներ կամ ամերիկահայերը, որոնք նախկին խորհրդային բլոկի երկրների օտարերկրյա քաղաքացիներին օգտագործում էին է խարդախ գործությունների համար, ինչպես օրինակ Ղազախստանից, Թուրքմենստանից ու Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ Գլենդելի 21-ամյա բնակչուհի Իվոն Միխայլեսկուն, 30-ամյա Էռնեստ Սոլոյանը, 32-ամյա Արթուր Գրիգորյանը եւ 34-ամյա Աշոտ Մնացականյանը կալանավորված են: Բըրբենքի 32-ամյա բնակիչ Արա Ադամյանն ու 25-ամյա Վարդգես Վարդանյանը եւս կալանավորվել են բանկային խարդախության մասնակցության մեղադրանքով:





























