ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանին ողջունեց՝ միաժամանակ շնորհավորելով ու ցավակցելով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Նա շնորհավորեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ 4 տարի բանակցելու եւ այն ավարտական տեսքի բերելու համար։ «Հայտնում եմ Ձեզ նաեւ իմ ցավակցությունը»,- հավելեց Արզումանյանը՝ ակնարկելով Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):