Ամերիկացի զինվորներն սկսել են հեռանալ Ղրղըզստանի Մանասի միջազգային օդանավակայանի Տարանցիկ փոխադրումների կենտրոնից, որն օգտագործվում էր ԱՖղանստանում գործողությանն աջակցելու համար: Պենտագոնից հայտարարել են, որ ԱՄՆ-ն սկսել է ավարտել իր գործողությունները Մանասում: Ռազմական գերատեսչությունը «մտադիր է տարածքը Ղրղըզստանի կառավարությանը հանձնել 2014թ. հուլիսին»:
Աֆղանստանում գործողություններին աջակցությունն այժմ կիրականացվի Ռումինիայի Կոնստանց քաղաքի Միխայիլ Կոգելնիչանի անվան օդանվակայանից, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ փոխգնդապետ Քեթի Ուիլքինսոնը: Դա հնարավոր է դարձել Վաշինգթոնի եւ Բուխարեստի միջեւ վերջնական համաձայնության գալու շնորհիվ, պարզաբանել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը: Այդ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 18-ին`ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Պենտագոնի տնօրեն Չակ Հեյգելի եւ Ռումիանիայի ազգային պաշտպանության նախարարի հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վաշինգտոնի եւ Բիշքեկի միջեւ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հուլիսին:





























