Ռումինիայում ԱՄՆ-ի ՀՀՊ-ի շինարարությունը կսկսվի հոկտեմբերին:  Նման համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի մայրաքաղաքում՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի եւ Ռումիանիայի ազգային պաշտպանության նախարարի հանդիպման ժամանակ:

Հեյգելը նաեւ ողջունել է Ռումինիայի որոշումը` Պորտուգալիայից 12 F-16 օգտագործած ռմբակոծիչներ գնելու վերաբերյալ: Aegis Ashore համակարգը շահագործման կհանձնվի 2015թ., հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ջեյմս Միլլերը այս ամսվա ընթացքում ներկա կգտնվի Դեւեսելուում ՀՀՊ-ի կայանի հիմնարկեքի արարողությանը: 

Վաշինգտոնը նաեւ վճռել է Ալյասկայում տեղակայել եւս 14 որսացող հրթիռներ, երկրորդ ռադիոտեղորոշիչ կայանը Ճապոնիայում եւ ուսումնասիրել իր տարածքում երրորդ հակահրթիռային պաշտպանության կայանի տեղակայման հնարավորությունը: