ԱՄՆ-ի պետական պարտքը պաշտոնապես գերազանցել է 17 տրլն դոլարը, նշված է ԱՄՆ-ի ֆիննախի հոկտեմբերի 18-ին տարածած հաղորդագրությունում։

Այսկերպ, այն մեկ օրում աճել է 328 միլիարդ դոլարով՝ մինչեւ 17,027 տրլն դոլար ցուցանիշի, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարությունը կրկին հնարավորություն է ստացել պարտք վերցնելու՝ պետպարտքի շեմը բարձրացնելու մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Այս շաբաթ միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը վերանայել էր ԱՄՆ-ի ինքնիշխան վարկանիշը՝ ավելացնելով ներկա ААА վարկանիշի բացասական կանխատեսումը: