Ֆիլիպիններում հոտկտեմբերի 19- ի գիշերը սարսափելի ավտովթարի զոհ են դարձել առնվազն 20 մարդ, եւս 44-ը տուժել են: Ոստիկանության տվյալներով՝ ճանապարհով իջնող բեռնատարը բախվել է առջեւից եկող մարդատար ավտոբուսին:
Ընդ որում տեղական ոստիկանության պետը հաղորդել է, որ վթարի ենթադրյալ մեղավորը ավտոբուսի վարորդն է: Տղամարդը կորցրել է կառավարումն, ինչի հետեւանքով տրանսպորտային միջոցը բախվել է երկու ավտոբուսների ու չորս բենատարի, որոնք ընթանում էին հանդիպակաց գծով, որից հետո շրջվել է, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Կառավարումից դուրս եկած ավտոբուսի վարորդը, ով դուրս էր եկել Մանիլայից, չի տուժել ու ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:





























