Հանրապետական կուսակցությունում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտահերթ հավաք է եղել: ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախատեսված սեմինար-քննարկում է եղել ՀՀԿ խորհրդի անդամների հետ, քննարկել են ՀՀ 2014թ բյուջեի նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀԿ խմբակցության պատգամավորները, նախարարները, խորհրդականները: