Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, որ այդ երկրի սոցիալիստական կուսակցությունը, Ադրբեջանի միացյալ կոմունիստական կուսակցությունը, եւ մարքսիզմ-լենինիզմի պլատֆորմի վրա հիմնված Կոմկուսը պատրաստակամություն են հայտնել քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց հայ գործընկերների հետ:
«Նման հանդիպումների անցկացումը կկարողանա վստահության հիմք ստեղծել քաղաքական ուժերի միջեւ եւ հետագայում բերել օբյեկտիվ որոշումների կայացման: Մենք կարծում ենք, որ նման հանդիպումների անցկացման ժամանակը մոտ է եւ մենք մեր կողմից միշտ պատրաստ ենք անցկացնել նման հանդիպում երկու կողմերի համար ընդունելի, չեզոք տարածքում»,- ասված է իրենց հայ գործընկերներին ուղղված Ադրբեջանի «ձախ» կուսակցությունների դիմումում:
Ադրբեջանի «ձախ» կուսակցությունները հրավիրել են իրենց հայ գործընկերներին քննարկել
Պատմություն
Տեղադրություն




























